Հոդվածներ

Ֆերլան Մենդին կարող է բաց թողնել «Սևիլիայի» դեմ հանդիպումը
14.04.2022
2194 0

«Չելսիի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմը հայտնել է երկու վատ նորության մասին։

Ֆերլան Մենդիի մասնակցությունը «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղին հարցականի տակ է, իսկ Մարսելոյին մասնակցությունը՝ բացառված։ 

Այդ կերպ պաշտպանության ձախ եզրում Անչելոտին ունենալու է երկու տարբերակ՝ Նաչոն կամ Ալաբան։ Նաչոն ընթացիկ մրցաշրջանում դա արել է արդեն 7 անգամ։ Ալաբային ևս այդ դիրքը հարազատ է։ «Ռեալի» կազմում նա 4 անգամ է խաղադաշտ դուրս եկել ձախ պաշտպանի դիրքում։ 

Մենդին վնասվածք էր ստացել մոտ մեկ ամիս առաջ։ Նա բաց թողեց «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։ Մասնակցեց «Չելսիի» դեմ խաղին, սակայն «Խետաֆեի» դեմ կայացած խաղում «Ռեալի» մարզչական անձնակազմը որոշեց նրան հանգիստ տալ։ «Չելսիի» դեմ պատասխան խաղում հստակ երևում էր, որ ֆրանսիացին իր լավագույն մարզավիճակում չէր, և Անչելոտին փոխարինեց նրան հանդիպման 77-րդ րոպեին։ Բրազիլացին ևս այդ խաղում վնասվածք ստացավ։ 

Սպասվում է, որ Նաչոն և Բենզեման կկարողանան մասնակցել «Սևիլիայի» դեմ խաղին, չնայած այն բանին, որ նրանք ևս որոշակի անհարմարություններ ունեին «Չելսիի» դեմ խաղում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված