• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Միլանը» դիտարկում է Ասենսիոյի տրանսֆերը իրականացնելու տարբերակը

Հոդվածներ

«Միլանը» դիտարկում է Ասենսիոյի տրանսֆերը իրականացնելու տարբերակը
09.04.2022
1385 0

Իտալացի լրագրող Մատեո Մարետիի փոխանցմամբ, «Միլանը» ցանկանում է ամռանը իրականացնել Մարկո Ասենսիոյի տրանսֆերը։  Իտալական ակումբի սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին անձամբ է զրուցել ֆուտբոլիստի և նրա հարազատների հետ։ Քանի որ Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023-ի ամռանը, «Միլանում» հույս ունեն, որ կկարողանան ձեռք բերել իսպանացուն։  

Մալդինին ցանկանում է իրականացնել այն սխեման, որը ժամանակին արեցին Տեո Էրնանդեսի հետ։ Տեոյին ոչ ոք չէր հավատում «Ռեալում», իսկ այժմ նա իր դիրքում լավագույններից մեկն է։ 

«Միլանում» գտնում են, որ նույնը կարող է անել նաև Ասենսիոն։ Տեղափոխվելով «Միլան», նա կարող է ավելի բացահայտել իր տաղանդը։ 

Նշվում է, որ «Ռեալի» առաջարկած պայմանները չեն բավարարում ֆուտբոլիստին։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Տոտենհեմը»։  Կիլիան Մբապեի տեղափոխության դեպքում Ասենսիոն ամենայն հավանականությամբ լինելու է պահեստային ֆուտբոլիստ, ուստի նա պետք է որոշի, թե որ դերն է ցանկանում։  Ամռանը նա պետք է կարևոր որոշում կայացնի։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված