• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Հուսով եմ՝ «Չելսիի» երկրպագուները չեն սուլի իմ հասցեին»

Հոդվածներ

Կուրտուա. «Հուսով եմ՝ «Չելսիի» երկրպագուները չեն սուլի իմ հասցեին»
05.04.2022
1848 0

Տիբո Կուրտուան հույս ունի, որ «Չելսիի» երկրպագուները առաջիկա խաղի ընթացքում իր հասցեին սուլոցներ չեն հնչեցնի։ 

«Ես շատ տիտղոսներ եմ նվաճել, սակայն ակումբային գլխավոր մրցաշարում դեռևս չեմ հասցրել հաղթել։ Դա իմ երազանքն է, և ես դեռ շատ ժամանակ ունեմ դա իրագործելու համար։ 

Հուսով եմ, որ «Ստեմֆորդ Բրիջ» վերադարձը ուրախ կլինի։ «Չելսին» ցանկանում է հաղթել, և ցանկանում եմ հաղթել նաև ես, ուստի երկրպագուներից ծափահարություններ չեմ սպասում, բայց հուսով եմ, որ իմ հասցեին սուլոցներ ևս չեն հնչեցվի։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ ամեն ինչի։ 

Նախորդ մրցաշրջանում մենք մրցեցինք միմյանց դեմ առանց հանդիսականների։ Ուրախ եմ, որ այս անգամ այդպե չի լինելու». նշել է բելգիացի դարպասապահը։ 

Կուրտուան «Չելսիի» կազմում հանդես է եկել 2014-18 թվականների ընթացքում։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» և «Չելսին» ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն ապրիլի 6-ին և 12-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված