• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսին մեկ գոլ է բաժանում հերթական պատմական նվաճմանը հասնելու համար

Հոդվածներ

Ռամոսին մեկ գոլ է բաժանում հերթական պատմական նվաճմանը հասնելու համար
04.11.2020
3958 0

«Ինտերի» դեմ խաղում Սերխիո Ռամոսը խփեց իր 100-րդ գոլը Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ 

Այժմ իսպանացի պաշտպանին ընդամենը մեկ գոլ է բաժանում ակումբի պատմության 20 լավագույն ռմբարկուների ցուցակում հայտնվելու համար։ 101 գոլ խփելու դեպքում նա կհավասարվի այդ ցուցակում 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամորանոյին։ 


Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից միայն Կարիմ Բենզեման կա այդ ցուցակում։ Ֆրանսիացին դարձել է 254 գոլի հեղինակ և 5-րդն է ակումբի պատմության լավագույն ռմբարկուների թվում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված