Հոդվածներ

Բարնեթը Բեյլի կարիերայի վատ ընթանալու 2 պատճառ է տեսնում
18.10.2021
942 0

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջանաթան Բարնետը կարծում է, որ իր հաճախորդի կարիերայի վատ ընթանալու վրա ազդել են վնասվածքներն ու Զիդանի հետ ունեցած տարաձայնությունները:

«Վնասվածքներն ու Զիդանի հետ խնդիրները վերջին մրցաշրջաններում կանգնեցրին Բեյլին: Շատ ափսոս, որ նա վնասվածք ունի այն ժամանակ, երբ թիմի ղեկին Կարլո Անչելոտին է: Գարեթը ծնկաջլի պատռվածք ունի, որի վերջնական ապաքինման համար ժամանակ է անհրաժեշտ»,- գործակալին մեջբերում է AS-ը:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված