Հոդվածներ

Վարանը համեմատել է Մագուայերին և Ռամոսին
19.09.2021
2433 0

Sky Sports-ի հետ զրույցի ընթացքում Ռաֆայել Վարանը խոսել է Ռամոսի և Մագուայերի տարբերությունների մասին։

«Ռամոսի հետ և 10 տարի խաղացել եմ մեկ թիմի կազմում, և այդ ընթացքում ես հասցրել եմ ճանաչել նրան, իմանալ, թե ինչպես է նա տեղաշարժվում խաղադաշտում և ինչպես պետք է ես գործեմ նրա կողքին։ 

Կարծում եմ, որ Մագուայերը հիանալի ֆուտբոլիստ է, բայց մեզ ժամանակ է անհրաժեշտ միմյանց ավելի լավ հասկանալու համար։  Նույնը կարող եմ ասել մյուս պաշտպանների մասին։ Միմյանց լավ հասկանալու համար միայն ժամանակ է անհրաժեշտ։ 

Ամեն օր մենք աշխատում ենք նորը սովորելու և կատարելագործվելու համար». նշել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված