• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գալյարդոն՝ Վինիսիուսի մասին. «Ոչ ոք հենց այնպես «Ռեալում» այդքան խաղաժամանակ չի ստանում»

Հոդվածներ

Գալյարդոն՝ Վինիսիուսի մասին. «Ոչ ոք հենց այնպես «Ռեալում» այդքան խաղաժամանակ չի ստանում»
04.09.2021
3592 0

Վինիսիուսի նախկին թիմակից Տիագո Գալյարդոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Սելտա» և արդեն հասցրել է իր նորամուտը նշել Լա Լիգայում։ Հաջորդ շաբաթ նա կարող է նաև խաղադաշտ դուրս գալ «Ռեալի» և հենց Վինիսիուսի դեմ։ 

Գալյարդոն իր կարծիքն է հայտնել «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստի վերաբերյալ։ 

«Վինիսիուսը իմ ընկերն է։ Երբ ես ժամանեցի Իսպանիայի, նա ինձ ասեց, որ «Սելտան» շատ լավ թիմը, և որ նա շատ ուրախ է ինձ համար։ Շուտով մենք խաղալու ենք միմյանց դեմ և կփոխանակվենք խաղաշապիկներով։ 

Ես Վինիսիուսի դեմ մի քանի անգամ խաղացել եմ դեռ Բրազիլիայում եղած տարիների ընթացքում։ Նա երիտասարդ է և միևնույն ժամանակ տեխնիկապես շատ ուժեղ։ Բրազիլիայում նրան ավելի շատ քննադատում են, քանի աջակցում։ Բայց ոչ ոք հենց այնպես չի տեղափոխվում «Ռեալ» և այնտեղ այդքան խաղաժամանակ ստանում։  Կարծում եմ, որ նրան քննադատելուց առաջ պետք է առաջին հերթին նայել, թե որքան հեռու է նա գնացել։ Նա դեռ երիտասարդ է և պետք է աճի, սակայն արդեն հանդես է գալիս «Ռեալում» և Բրազիլիայի ազգային հավաքականում։  Վստահ եմ, որ Վինիսիուսը շատ բաների կհասնի։ Լավագույնն եմ մաղթում նրան՝ բացառությամբ «Սելտայի» դեմ խաղերի». նշել է Գալյարդոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված