Հոդվածներ

«Ռեալի» վերջնական կազմը 2021/22 մրցաշրջանի համար
01.09.2021
4932 0

Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Մադրիդի «Ռեալի» կազմը ունի հետևյալ տեսքը։

Կարլո Անչելոտիի ենթակայության տակ 25 ֆուտբոլիստներ են՝ այդ թվում նաև Դանի Սեբալյոսը և Մարիանո Դիասը, ովքեր չկարողացան նոր ակումբ գտնել իրենց համար և միևնույն ժամանակ չեն մտնում իտալացի մասնագետի պլաններում։

Ալաբան և Կամավինգան թիմի երկու նորեկներն են, ովքեր պետք է ուժեղացնեն թիմի կազմը։ Եվ եթե Ալաբան ազատ գործակալի կարգավիճակով տեցափոխվեց «Արքայական» ակումբ, ապա Կամավինգայի տրանսֆերի համար «Ռեալը» ստիպված եղավ 30 մլն եվրո վճարել։ Բացի այդ ակումբ վերադարձան Խեսուս Վալյեոխոն, Լուկա Յովիչը, Դանի Սեբալյոսը և Գարեթ Բեյլը։

Սերխիո Ռամոսի, Ռաֆայել Վարանի և Մարտին Էդեգորի տրանսֆերների արդյունքում «Ռեալը» մոտ 80 մլն եվրո վաստակեց։ Բրահիմ Դիասը և Տակե Կուբոն կշարունակեն վարձավճարային հիմունքներով հանդես գալ այլ ակումբների կազմում։

Այս ամենից բացի «Ռեալում» հույսեր են կապում նաև Թոնի Ֆուիդիասւ, Անտոնիո Բլանկոյի և Միգել Գուտիերեսի հետ, ովքեր ներկա պահին հանդիսանում են «Կաստիլիայի» ֆուտբոլիստներ, սակայն մոտ ապագայում շանսեր ունեն տեղափոխվել հիմնական թիմ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված