• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելո. «Վստահ եմ, որ գալիք մրցաշրջանում «Ռեալը» որևէ տիտղոս նվաճելու է»

Հոդվածներ

Մարսելո. «Վստահ եմ, որ գալիք մրցաշրջանում «Ռեալը» որևէ տիտղոս նվաճելու է»
11.07.2021
2189 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով գալիք մրցաշրջանում լինելու է թիմի հիմնական ավագը, խոսել է սպասվող մրցաշրջանի մասին։ 

«Վստահ եմ, որ գալիք մրցաշրջանում մենք որևէ տիտղոս նվաճելու ենք։ Դեռ կան ֆուտբոլիստներ, ովքեր գտնվում են իրենց հավաքականների ճամբարներում, բայց հստակ երևում է, որ մենք բավական մոտիվացված ենք գալիք մրցաշրջանից առաջ։ 

Յուրաքանչյուր մարզման ընթացքում Անչելոտին մեզ նոր բան է սովորեցնում և միշտ շփվում է մեզ հետ։ Կարլոյի և նրա օգնականների հետ աշխատելը միայն հաճույք է։ 

Ես փորձում եմ երիտասարդ ֆուտբոլիստներին օգնել այն հարցերում, որոնց առաջ նրանք դեռ չեն կանգնել։ Սովորեցնել ճիշտ աշխատել մարզիչների հետ և միշտ լսել այն, ինչ ասվում է նրանց կողմից։ 

Պարզ է, որ այս թիմում բոլորն են տաղանդավոր, բայց պետք է աշխատել ամեն օր, քանի որ դու յուրաքանչյուր հաջորդ մարզմանը նոր բան ես սովորում». նշել է Մարսելոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված