Հոդվածներ

Պերես. «Բեյլը լավագույններից մեկն է Եվրոպայում»
26.06.2021
1589 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատել Գարեթ Բեյլին, ով նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Տոտենհեմի» կազմում:

«Հիշում եմ բոլոր եզրափակիչները, որոնք հաղթել ենք Բեյլի հետ: Նա, անկասկած, լավագույններից մեկն է Եվրոպայում: Հիշում եմ նրա մկրատ հարվածը՝ Կիևում, գլխով գոլը՝ Լիսաբոնում և արագացումը՝ «Բարսելոնայի» հետ հանդիպմանը»:

Հիշեցնենք, որ ուելսցին «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված