Հոդվածներ

Վալվերդե. «Վաղուց այսպես չէի վայելել խաղը»
12.03.2026
519 0

Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է «Մանչեսթեի Սիթիի» դեմ խաղում գրանցած հեթ-տրիկը։

«Աներևակայելի է։ Նման երեկոների մասին դու միշտ երազում ես։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներիս՝ ինձ վստահություն ներշնչելու համար, և մարզիչներին՝ դրական տրամադրվածությունը պահպանելու համար, չնայած բարդ մրցաշրջանին։

Սա անկասկած իմ լավագույն խաղն էր՝ մանավանդ գոլերի տեսանկյունից։ Այսօր ես հաճույք եմ ստացել ու վաղուց այսպես չէի վայելել խաղը։ Գոհ եմ և ուրախ, բայց առավել գոհ եմ թիմի հաղթանակի համար։

Ես ձգտում եմ առաջ գնալ, ու մարզիչը ևս դա է խնդրում։ Այս խաղում մեր կազմում կային գնդակ պահող շատ ֆուտբոլիստներ, ու ես փորձում էի ավելի շատ առաջ գնալ։ Ինձ հիանալի փոխանցումներ էին կատարում։

Մենք շատ ենք ուսումնասիրել, թե ինչպես է մրցակիցը դարպասից հարվածի ժամանակ անհատական պրեսինգ կիրառում։ Մենք արագ էինք գործում հարձակվելիս ու կարողացանք այդ ամենից օգուտ քաղել։ 

Պետք է եղբայրների նման վերաբերվենք միմյանց ու օգնենք իրար։ Մենք կարող ենք մեծ հաջողություններ գրանցենք, եթե աշխատենք որպես մեկ ամբողջություն։

Գիտենք, որ Մանչեսթերում բարդ է լինելու։ Նրանց երկրպագուները շատ տաքարյուն են։ Պետք է մոտենանք պատասխան խաղին՝ մտքում ունենալով 0։0 հաշիվը». նշել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված