Հոդվածներ

Մբապեն կկարողանա մասնակցել «Սիթիի» դեմ պատասխան խաղին
12.03.2026
542 0

Կիլիան Մբապեն կարող է առաջիկայում խաղադաշտ վերադառնալ։

Ֆրանսիացի հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով չի խաղում փետրվարի 21-ից ի վեր։  RMC Sport-ի տեղեկություններով, վերջին օրերին Մբապեն իրեն լավ է զգացել մարզումների ժամանակ։ Երեկ կայացած մարզմանը նա մի քանի թռիչքային վարժություններ է կատարել ու անձնական զրույցի ընթացքում նշել, որ ծնկի հատվածում ցավերը վերանում են։

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կկարողնա մասնակցել մարտի 17-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը։ Նա նաև կարող է հայտնվել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում՝ մարտի վերջին կայանալիք Բրազիլիայի և Կոլումբիայի դեմ ընկերական խաղերի համար։ 

Լա Լիգայի այս մրցաշրջանում Կիլիանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել նույքան գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված