Հոդվածներ

Դանիլո. «Զիդանը կարող է մնալ «Ռեալում» այնքան, որքան կցանկանա»
10.03.2021
1853 0

Marca-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դանիլոն իր կարծիքն է հայտնել «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։ 

Ֆուտբոլիստի կարծիքով Զիդանը կարող է մնալ «Ռեալում» այնքան, որքան կցանկանա։ 

«Այն ցուցանիշները, որոնք Զիդանը գրանցել է և այն տիտղոսները, որոնք նա նվաճել է «Ռեալում», արդեն իսկ խոսում են այն մասին, որ Զիդանը կարող է մնալ Մադրիդում այնքան, որքան կցանկանա։  Մարդիկ չեն պատրաստվում պահանջել նրանից հեռանալ։ Նա աներևակայելի աշխատանք է կատարում, և ֆուտբոլիստները հարգում են նրան». ասել է Դանիլոն։ 

Բրազիլացի պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրած երկու տարիների ընթացքում մասնակցել է 56 հանդիպման և նվաճել ՉԼ-ի երկու գավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված