Հոդվածներ

Անդրեյ Լունինը 22 տարեկան է
12.02.2021
1409 0

Անդրեյ Լունինը, ով իր առաջին լիարժեք մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» հիմնական թիմի կազմում, այսօր նշում է իր ծննդյան 22 ամյակը։ 

Մինչ հիմնական թիմում հանդես գալը, Լունինը վարձավճարային հիմունքներով երկու մրցաշրջան անցկացրել է Իսպանիայի տարբեր ակումբներում ։

Հիմնական թիմի կազմում այս մրցաշրջանում Լունինը մասնակցել է միայն մեկ հանդիպման։ Նա խաղադաշտ է դուրս եկել միայն «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղում, որը ոչ այնքան հաջող ստացվեց նրա համար։ 

Հույս ունենանք, որ երիտասարդ դարպասապահը դեռ կկարողանա լավագույնս դրսևորել իրեն «Ռեալի» կազմում։

Շնորհավորում ենք։ Լավագույնը դեռ առջևում է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված