• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էմանուել Պետի. «Ալոնսոն շատ լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում «Ռեալը» գլխավորելը»

Հոդվածներ

Էմանուել Պետի. «Ալոնսոն շատ լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում «Ռեալը» գլխավորելը»
19.05.2025
150 0

Էմանուել Պետին կարծում է, որ Խաբի Ալոնսոյի համար հեշտ չի լինելու «Ռեալում»։ 

«Ես կարծում եմ, որ Ալոնսոն շատ լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում «Ռեալը» գլխավորելը։ Նա հստակ գիտի, թե ինչ է իրեն սպասվում։ Ճնշումը նրա և ֆուտբոլիստների վրա հսկայական է լինելու։ 

Անեչոլտին դեռ մրցաշրջանի մեկնարկում գիտեր, որ թիմը բալանսավորված չէ։ Այս մրցաշրջանում նրանց չէին հերիքում Կրոսը, Մոդրիչն ու կիսապաշտպանության այլ կարևոր ֆուտբոլիստներ։

Խաբին հասկանում է, որ ակումբը տարբեր դիրքերն ուժեղացնելու համար պետք է մեծ աշխատանք կատարի տրանսֆերային շուկայում, իսկ դրա համար նրան անհրաժեշտ են երաշխիքներ». նշել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված