• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Էսպանյոլ»-ի դեմ խաղի գլխավոր և VAR-ի մրցավարներին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից

Հոդվածներ

«Էսպանյոլ»-ի դեմ խաղի գլխավոր և VAR-ի մրցավարներին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից
03.02.2025
3206 0

«Էսպանյոլ» - «Ռեալ» հանդիպման մրցավարներին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից։ 

Напомним, «Мадрид» уступил «Эспаньолу» (0:1) в 22-м туре Ла Лиги.

Գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունիս Ռուիսը «Էսպանյոլի» պաշտպան Կարլո Ռոմերոյին միայն դեղին քարտ ցույց տվեց այն բանի համար, որ վերջինս բավական կոպիտ կերպով Կիլիան Մբապեի ոտքին հետևից հարված կատարեց։ 

Բացի այդ, չարձանագրվեց նաև Վինիսիուս Ջունիորի գոլը, քանի որ գոլային դրվագում Կիլիան Մբապեն հրել էր մրցակից ֆուտբոլիստ Պոլ Լոսանոյին, որից հետո վերջինս ընկել էր խոտածածկին։  

As-ի փոխանցմամբ, երեկ Իսպանիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների հանդիպումները սպասարկող մրցավարները հանդիպել են մրցավարների կոմիտեի շրջանակում և ղեկավար Լուիս Մեդինա Կանտալեխոն իր բուռն դժգոհությունն է հայտնել հանգստյան օրերին տեղի ունեցած մրցավարական սխալների վերաբերյալ։ 

Բացի այդ, նա հայտարարել է 10 մրցավարների՝ աշխատանքից ժամանակավորապես հեռացնելու մասին։ Տասնյակում տեղ են գտել նաև «Էսպանյոլ» - «Ռեալ» հանդիպումը սպասարկած Ալեխանդրո Մունիս Ռուիսն ու նրա վիդեոօգնական Խավիեր Իգլեսիաս Վիլանուևան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված