Հոդվածներ

Մբապե. «Կցանկանայի խաղալ «Ռեալում» կամ «Լիվերպուլում»
23.01.2021
2415 0

Կիլիան Մբապեի ապագան շարունակում է անհայտ մնալ։ 

ESPN-ի փոխանցմամբ, 22-ամյա ֆուտբոլիստը շատ է մտածում իր ապագայի մասին, մասնավորապես «ՊՍԺ»-ի հետ նոր պայամանգրի շուրջ բանակցությունների։

Նրա երազանքն է խաղալ «Ռեալում», սակայն Մբապեն շատ լավ գիտակցում է, որ «Ռեալում», ինչպես և մի շարք այլ թոփ ակումբներում, ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, և նրանք չեն կարող գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում թույլ տալ իրենց նման տրանսֆեր իրականացնել։ 

Այդ հարցը ավելի ակտուալ է «Լիվերպուլի» դեպքում, որտեղ Մբապեն նույնպես ցանկանում է խաղալ։ 

Ֆրանսիացին հասկանում է, որ «ՊՍԺ»-ի հետ նոր պայամանագիր կնքելը լավագույն տարբերակն է ներկա պահին, չնայած ստեղծված իրավիճակը ճնշում է նարն։  Նշվում է նաև, որ Ֆուտբոլիստը ջերմ զրույց է ունեցել «ՊՍԺ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, և նրան գոհացրել է մարզչի կատարած աշխատանքը։ 

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբի հետ Մբապեի գործող պայամանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված