• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մեսին ասել է՝ «Ռեալի» ֆուտբոլիստներից ո՞վ է ամենաշատը բարկացրել իրեն

Հոդվածներ

Մեսին ասել է՝ «Ռեալի» ֆուտբոլիստներից ո՞վ է ամենաշատը բարկացրել իրեն
18.06.2024
2890 0

Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր» Մայամիի հարձակվող Լիոնել Մեսին, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում», խոստովանել է, որ խաղերի ժամանակ իրեն ամենաշատը զայրացրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը: 

«Ռամոսի հետ շատ բախումներ ենք ունեցել: Նա այն ֆուտբոլիստն էր, որն ամենաշատն էր զայրացնում: Ավելի ուշ թիմակիցներ դարձանք ՊՍԺ-ում, սակայն «Էլ Կլասիկոներում» միշտ վիճում էինք: Այդ հանդիպումներն անչափ լարված էին անցնում»,- արգենտինացու խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը հեռացել է «Սևիլյայից» ու կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված