Հոդվածներ

Անչելոտի. «Վաղը Մոդրիչը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից»
19.09.2023
1282 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Յունիոն Բեռլինի» հետ (20.09. 20:45):

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Չենպիոնների լիգան մշտապես հանդիսանալու է յուրահատուկ մրցաշար մեր ակումբի համար:  Մենք մրցելու ենք լավ կազմակերպված, ուժեղ մրցակցի դեմ»:

«Յունիոնն առաջին անգամ է մասնակցում ՉԼ-ին և եթե այստեղ է, ապա նշանակում է, որ նրանք շատ լավ են խաղացել նախորդ տարի: Մենք լավ ուսումնասիրել ենք նրանց խաղը»:

«Կարվախա՞լը, վաղը նա կհանգստանա և բուժզննում կանցնի: Նա իրեն լավ է զգում, այդ պատճառով էլ մենք կարծում ենք, որ վնասվածքը լուրջ չէ: Չգիտեմ՝ արդյոք նա կմասնակցի՞ դերբիում, այդ ամենը կհասկանանք վաղվա բուժզննումից հետո»:

«Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է, քանի որ նրանք ունեն այնպիսի կազմ, որը նրանց թույլ է տվել հաղթել անցյալ տարի և այդ կազմը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերում միշտ անակնկալներ են տեղի ունենում»:

«Ռեալի» նվազագույն առաջադրանքը խմբից դուրս գալն է, 1/8, 1/4 և այդ շարունակելն ու մինչև վերջ պայքարելն է: Կարծում եմ, որ մենք կարող ենք ասել՝ պետք է լինենք եզրափակիչում, սակայն առանձնակի ճնշում չզգանք այդ ամենի համար»:

«Մոդրիչի հետ ամեն բան կարգին է: Մեր հարաբերությունները շատ լավ են: Իրականությունն այն է, որ նա այդքան հաճախ չի խաղում, բայց մարդկային հարաբերությունները միշտ ֆանտաստիկ են եղել: Վաղը նա կլինի մեկնարկային կազմում»:

«Ես չեմ մեկնաբանելու կանանց Իսպանիայի հավաքականի կոնֆլիկտը: Հարգում եմ ֆուտբոլիստուհիներին և ավելացնելու ոչինչ չունեմ»:


Ամենակարդացված