• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Այսօր խնդիրներ ունեինք, սակայն կարողացանք 3 միավոր վաստակել»

Հոդվածներ

Զիդան. «Այսօր խնդիրներ ունեինք, սակայն կարողացանք 3 միավոր վաստակել»
16.12.2020
2598 0

Լա լիգայի 19-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է խաղը:

«Լա լիգայի բոլոր հանդիպումները բարդ են: Այո, այսօր խնդիրներ ունեինք, սակայն կարողացանք 3 միավոր վաստակել: Այս հանդիպումը փայլուն չես համարի, սակայն, եթե նույնիսկ լավ չես խաղում, պետք է ամեն գնով հաղթանակ տոնես:

Մարդիկ քննարկում ենք իմ՝ կազմի ընտրության ցանկացած որոշում: Պետք է շարունակեմ կատարել աշխատանքս՝ կենտրոնանալով միայն դրա վրա: Վերջին հաղթանակները վստահություն են հաղորդել թիմին»,- եզրափակել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 26 միավորով «Ատլետիկոյի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ կիսում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված