Լևանտե - ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Խաղի նկարագրություն

Մադրիդի «Ռեալը» Վինիսիուսի տպավորիչ ելույթի արդյունքում 3-3 ավարտեց հանդիպումը «Լևանտեի» հետ: Հյուրերը խաղի հենց մեկնարկում առաջ անցան հաշվի մեջ Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ: Ուելսցին գրավեց մրցակցի դարպասը Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց, իսկ երկրորդ կեսի մեկնարկում «Լևանտեն» հավասարեցրեց հաշիվը: Կարճ ժամանակ անց տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Փոխարինման դուրս եկած Վինիսիուսը 70-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը, որից հետո «Լևանտեն» կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3-2: «Արքայական ակումբի»՝ խաղը փրկելու պայքարը շարունակվեց, ու Վինիսիուսի դուբլի շնորհիվ դա հաջողվեց անել:

Խաղի վիճակագրությունը
Գոլեր
3 3
Հարվածներ
8 20
Հարվածներ դարպասին
4 5
Խախտումներ
17 7
Դեղին քարտեր
3 2
Կարմիր քարտեր
1 0
Խաղից դուրս
0 5
Անկյունայիններ
4 6
N Թիմ Խ Գ Մ
1 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 21 59 : 21 49
2 Սևիլյա 20 36 : 18 44
3 Բետիս 20 33 : 24 34
4 Ատլետիկո Մադրիդ 20 40 : 32 33
5 Ռեալ Սոսիեդադ 20 22 : 21 33
6 Բարսելոնա 20 33 : 32 32
7 Ռայո Վալյեկանո 20 27 : 21 31
8 Վիլյառեալ 20 45 : 31 29
9 Ատլետիկ Բիլբաո 21 20 : 17 28
10 Վալենսիա 20 32 : 32 28