• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կազեմիրո․ «Ուրախ եմ, որ «Ռեալը» հաղթահարեց «Սիթիի» արգելքը»

Լուրեր

Կազեմիրո․ «Ուրախ եմ, որ «Ռեալը» հաղթահարեց «Սիթիի» արգելքը»
19.04.2024
1187 0

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն խոստովանել է, որ իրեն ուրախացրել է ՉԼ–ի քառորդ եզրափակիչում կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» (1-1, 11մ․՝ 3-4) արդյունքը։

«Ես տանջվում էի, երբ դիտում էի «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ խաղը, քանի որ «Ռեալի» մեծ երկրպագու եմ։

Իհարկե, ես ուրախ էի  «Ռեալի» համար, ինչպես նաև իմ ընկերների, նաև «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,– բրազիլացու խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։


Ամենակարդացված