• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը հոբելյանական կլինի Անչելոտիի համար

Լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը հոբելյանական կլինի Անչելոտիի համար
09.04.2024
788 0

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեուում» ՉԼ–ում Կառլո Անչելոտիի 200–րդ հանդիպումը կլինի։

Նա կդառնա առաջին մարզիչը, որը այս հաջողությանն է հասնում 1992/93 մրցաշրջանում նոր ձևաչափի ներդրումից հետո, որտեղ հաշվի է առնվում միայն մրցաշարի եզրափակիչ փուլերը, այլ ոչ թե որակավորման հանդիպումները։

Իտալացի մասնագետի հաշվին 21 մրցաշրջան և 8 թիմ կա ՉԼ–ում․ «Պարմա» (6), «Յուվենտուս» (10), «Միլան» (73), «Չելսի» (18), ՊՍԺ (10), «Բավարիա» (12), «Նապոլի» (12) և «Ռեալ Մադրիդ» (59):

Անչելոտին նաև միակ մարզիչն է, որը 4 անգամ հաղթել է այս մրցաշարը՝ երկու անգամ «Ռեալի» հետ, երկու անգամ՝ «Միլանի» և ամենաշատ հաղթանակներ տոնած մասնագետն է՝ 114։