• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մրցավարական անձնակազմը

Լուրեր

Հայտնի է «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մրցավարական անձնակազմը
07.04.2024
1291 0

ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆրանսուա Լետեկսյեն, եզրերում նրան կօգնեն Սիրիլ Մունյեն և Մեհդի Ռահմունին։

4–րդ պաշտոնյան Պիեռ Գալուստեն է, VAR–ում կաշխատի Ժերոմ Բրիսարտը, իսկ նրա օգնականը Վիլի Դելայոդն է։


Ամենակարդացված