Լուրեր

Ռամոսը շտապում է օգնությա՞ն
14.08.2023
5133 0

Տիբո Կուրտուայի՝ ծնկի խաչաձև կապանները պատռելուց հետո «Ռեալը» նոր հարված ստացավ. Էդեր Միլիտաոյի նույնանման վնասվածքը: Բրազիլացին բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը:

Բելգիացի դարպասապահին արդեն փոխարինող կա. մադրիդյան ակումբը վարձակալել է Կեպա Արիսաբալագային, բայց արդյոք «սերուցքայինները» կգտնե՞ն նաև Միլիտաոյին փոխարինող:

«Ռեալն» այժմ երեք կենտրոնական պաշտպան ունի՝ Նաչոն, Ռյուդիգերն ու Ալաբան: Սոցիալական ցանցերում երկրպագուները սպասում են չորրորդ կենտրոնականի լուրին, մասնավորապես թիմի լեգենդար ավագ Սերխիո Ռամոսի վերադարձին:

Փարիզում անցկացրած երկու մրցաշրջաններից հետո Ռամոսը կրկին ազատ գործակալ է: Դեռևս հայտնի չէ այս լուրի ստուգությունը, փաստ է, որ իսպանացին առաջիններից մեկն է առողջություն մաղթել Միլիտաոյին:


Ամենակարդացված