• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուս Ժունիորը՝ Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Լուրեր

Վինիսիուս Ժունիորը՝ Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ
04.06.2022
3657 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Transfermarkt-ի վարկածով Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է՝ հայտնում է վիճակագրական կենտրոնի պաշտոնական կայքը։

Երիտասարդ բրազիլացու տրանսֆերային արժեքը թարմացված ցանկում 100 մլն եվրո է կազմել և նրան թույլ տվել գլխավորել ռեյտինգը։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին՝ 80 մլն եվրո։

Եռյակ եզրափակում է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն՝ 80 լն եվրո։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Ռեալը» հաղթեց Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։