«Նոթինգեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կարող է առաջիկայում փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Defensa Central–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է նրան թիմ հրավիրելու հնարավորությունը։
23–ամյա ֆուտբոլիստն առաջարկներ ունի նաև ԱՊԼ–ի գրանդ ակումբներից՝ «Մանչեսթեր Յունայթեդից», «Մանչեսթեր Սիթիից» և «Նյուքասլից»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նոթինգեմը» կդիտարկի տրանսֆերի հնարավորությունը, եթե ստանա 114–137 միլիոն եվրոյի առաջարկ։
Հայերեն