• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» և «Բարսելոնան» կրկին նույն հետաքրքրություններ ունեն տրանսֆերային շուկայում

Հոդվածներ

«Ռեալը» և «Բարսելոնան» կրկին նույն հետաքրքրություններ ունեն տրանսֆերային շուկայում
05.05.2023
2295 0

«Ռեալը» և «Բարսելոնան» կրկին անգամ մրցակցության մեջ են լինելու։ Երկու թիմերն էլ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում են ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը, և զարմանալի չէ, որ երկու թիմերի ցուցակում էլ նույն ֆուտբոլիստներն են։ 

Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»)։

«Բարսելոնան» արդեն տևական ժամանակ է, ինչ հետաքրքրված է արգենտինացու ծառայություններով, որի հրաժարագինը կազմում է 56.4 մլն եվրո։  Bild-ի փոխանցմամբ, «Ռեալը» ևս պատրաստ է առաջարկ կատարել Ֆոյթին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչ 2026 թվականը։

Ջերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»)։

Հոլանդացի լատերալը Բունդեսլիգայի աստղերից մեկն է։ 22-ամյա ֆուտբոլիստը շարունակում է աճ գրանցել Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ, և թե՛ կատալոնական ակումբը,  թե՛ «Ռեալը. հետաքրքրված են նրա ծառայություններով։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։

Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Պորտուգալացին մի շարք եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է։ «Ռեալն» ու «Բարսան» ևս բացառություն չեն։  24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականին, և կարծես թե «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ այս ամռանը բաժանվել ֆուտբոլիստից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված