• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հիգուային. «Փշաքաղվում եմ, երբ հիշում եմ, թե ում հետ եմ խաղացել «Ռեալում»

Հոդվածներ

Հիգուային. «Փշաքաղվում եմ, երբ հիշում եմ, թե ում հետ եմ խաղացել «Ռեալում»
20.06.2022
7119 0

Գոնսալո Հիգուայինը կիսվել է «Ռեալում» անցկացրած տարիներից ունեցած տպավորություններով։

«Այնտեղ բոլորը սիրալիր էին իմ նկատմամբ։ Կարլոսը շատ համեստ էր ու հոգ էր տանում մեր մասին։ Ռոնալդոն, Էլգերան, կանավարոն, Ռաուլը, Բեքեմը... Նույնիսկ բոլորին թվելն է բարդ։  

Երբ հիշում եմ, թե ում կողքին եմ խաղացել «Ռեալում», ողջ մարմինս փշաքաղվում է։ Երբեմն նույսնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Ես լավ կարիերա եմ ունեցել». հայտարարել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը։

Արգենտինացին «Արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2006-13 թվականների ընթացքում։ 

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված