Հոդվածներ

Անչելոտիի ծրագիրը «Լիվերպուլի» դեմ եզրափակչից առաջ
12.05.2022
2209 0

Կարլո Անչելոտին մշակել է մի ծրագիր, որը հնարավորություն կտա թիմին ՉԼ-ի եզրփակչին մոտենալ մաքսիմալ լավ մարզավիճակով։ Այն, որ «Ռեալը» Լա Լիգայի հաղթող է ճանաչվել վաղաժամ՝ հնարավորություն է տալիս Անչելոտիին իր ֆուտբոլիստների ուժերն օգտագործել հավասարաչափ։ ՉԼ-ի եզրափակչում ֆուտբոլիստները կլինեն թարմ, բայց ոչ խաղային ռիթմը կորցրած։ Վերջին երկու խաղերում Կարլոն օգտագործել է հենց այն մեխանիզմը։ 

«Ատլետիկոյի» դեմ խաղից հետո Անչելոտին մեկնաբանեց այդ ամենը։

«Հինգշաբթի օրը կխաղան նրանք, ովքեր այսօր քիչ են խաղացել։ Հաջորդ խաղին կլինի նույնը։ «Բետիսի» դեմ խաղում ես կօգտագործեմ մոտավորապես այն կազմը, որը լինելու է նաև ՉԼ-ի եզրափակչում». նշել էր Անչելոտին։

Իտալացի մասնագետը այս տարբերակը սկսել է օգտագործել «Էսպանյոլի» դեմ խաղից սկսած։  Այդ խաղից առաջ «Ռեալին» մեկ միավոր էր բաժանում չեմպիոնությունից, իսկ «Սիթիի» դեմ խաղին 4 օր էր մնացել։ Կատալոնացիների դեմ խաղում «Ռեալի» հիմնական կազմի միայն երեք ֆուտբոլիստներ էին մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկել՝ Մոդրիչը, Կուրտուան և Կազեմիրոն։ Այդ խաղին չէին կարող մասնակցել Ալաբան, Միլիտաոն և Նաչոն։ Վերջին երկուսը որակազրկված էին, իսկ Ալաբան վնասվածք ուներ։ Ուստի Անչելոտին ստիպված էր Կազեմիրոյին օգտագործել կենտրոնական պաշտպանի դիրքում։ 

«Սիթիի» դեմ խաղում հիմնական կազմից բացակայում էր միայն Ալաբան՝ ով վնասվածք ուներ։ Նրան փոխարինեց Նաչոն։ 

Այսօր «Ռեալը» խաղալու է «Լևանտեի» հետ, և մեծ հավանականությամբ Անչելոտին հերթական անգամ գնալու է ռոտացիայի։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված