Հոդվածներ

«Մալյորկան» մոտ է Տակե Կուբոյին վարձակալելուն
09.08.2021
1344 0

Մադրիդի «Ռեալը» մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը ձգտելու է կրճատել իր կազմը։ Տակե Կուբոն այն ֆուտբոլիստների թվում է, ով շատ մեծ հավանականությամբ կհեռանա թիմից։ 

Օլիմպիական խաղերում փայլուն ելույթներից հետո Կուբոն հայտնվել է Լա Լիգայի և եվրոպական այլ ակումբների ուշադրության կենտրոնում։ 

«Մալյորկան» և «Ռեալ Սոսյեդադը» մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում Կուբոյին վարձակալելու համար։ «Մալյորկան» ֆավորիտ է համարվում այդ պայքարում։ 2019/20 մրցաշրջանը Կուբոն անցկացրել է հենց այդ ակումբի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 35 անգամ և դառնալով 4 գոլի հեղինակ։ 

«Արքայական» ակումբում, սակայն, գերադասում են Կուբոյին ուղարկել «Ռեալ Սոսյեդադ»։ «Ռեալում» գտնում են, որ դա լավ հնարավորություն կլինի Կուբոյի համար, քանի որ «Սոսյեդադը» մասնակցելու է Եվրոպա Լիգայի գալիք մրցաշրջանի խաղարկությանը։ 

Ֆինանսական առումով ևս «Ռեալ Սոսյեդադը» առավելություն ունի «Մալյորկայի» նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված