• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Յուվենթուսը» մտադիր է հրավիրել Զիդանին, եթե թիմը ՉԼ-ի ուղեգիր նվաճի

Հոդվածներ

«Յուվենթուսը» մտադիր է հրավիրել Զիդանին, եթե թիմը ՉԼ-ի ուղեգիր նվաճի
18.05.2021
1724 0

Corriere dello Sport-ի փոխանցմամբ, Թուրինի «Յուվենթուսը» հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Զինեդին Զիդանին։ 

Նշվում է, որ թուրինյան ակումբը կփորձի համաձայնության հասնել Զիդանի հետ անկախ «Ռեալի» դիրքորոշումից։ Գլխավոր նախապայմանը հանդիսանում է ՉԼ-ի ուղեգիրը։ 

Եթե, այնուամենայնիվ «Յուվենթուսը» գալիք մրցաշրջանում հանդես գա Եվրոպա Լիգայում, ապա գլխավոր մարզչի հիմնական հավակնորդները կլինեն Սիմոնե Ինձագին և Սինիշա Միխայլովիչը։ 

Հատկանշական է, որ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչը «Յուվենթուսի» դիտակետում է հայտնվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված