Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Ռեալ Մադրիդը» 14 խաղում 13 հաղթանակ է տոնել և մեկ պարտություն է կրել՝ թիմի պատմության երկրորդ լավագույն մեկնարկը 61/62 մրցաշրջանից հետո։
Մբապեն «Ռեալի» պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը Լա լիգայի 8+ անընդմեջ խաղում գոլ է խփում։ Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել էր Ռոնալդուն։
Գյուլերը 6 ասիստի հեղինակ է դարձել ընթացիկ մրցաշրջանում՝ բոլորն էլ հասցեագրված Մբապեին։
Բելինգեմը գոլ խփեց 3 հանդիպում անընդմեջ։ Նախքան այս գոլային շարքն անգլիացին աչքի չէր ընկել 10 հանդիպում անընդմեջ։
Կարերասն առաջին գոլը խփեց «Ռեալ Մադրիդի» կազմում։
Կարերասն առաջին իսպանացին է, որը «Ռեալ Մադրիդի» կազմում գոլ է խփում ընթացիկ մրցաշրջանում։
Էնդրիկն առաջին անգամ խաղաժամանակ ստացավ ընթացիկ մրցաշրջանում։
«Ռեալ Մադրիդը» Պրիմերայում վերջին 9 11–մետրանոցիներից չի իրացրել 4–ը (երկուական անգամ վրիպել են Վինիսիուս Ժունիորն ու Մբապեն):
Հայերեն