HalaMadrid TV MOBILE
Մարզադաշտ

Այցելություն Սանտյագո Բերնաբեու

Պատկերացնու՞մ եք, որ հնարավորություն եք ստանում այցելել Սանտյագո Բերնաբեու մարզադաշտը, լինել նրա գաղտնի անկյուններում, որոնց դուք ծանոթ էիք միայն նկարներով: Տարվա մեջ ցանկացած օր դուք կարող եք տեսնել այս ամենը՝ ընդամենը շատ քիչ ժամանակ ծախսելով: Այս նոր ուղևորության շնորհիվ դուք կարող եք ավելին իմանալ մարզադաշտի, Ռեալ Մադրիդ ակումբի և նրա երկրպագուների մասին: Այժմ այս ուղևորությունը վերածվել է ինքնատիպ ցուցահանդես-զբոսանքի, որի ընթացքում դուք կայցելեք մարզադաշտի բոլոր բաժինները, կտեսնեք հանդերձարանները, կկարողանաք նստել փոխարինողների նստարաններին և այլն: Մենք հրավիրում ենք ձեզ վիրտուալ ճանապարհորդության, որը ձեզ համար կդառնա անմոռանալի: Իհարկե, վիրտուալ ճանապարհորդությունը չի կարող համեմատվել մարզադաշտով իրական զբոսանքին հետ, բայց սա նույնպես ձեզ վրա անմոռանալի տպավորություն կթողնի:

Եվ այսպես, սկսենք մեր ուղևորությունը մարզադաշտով:

Երթուղին սկսվում է կենտրոնական տոմսարկղերում: Էքսկուրսիան սկսվում է ամեն օր, բացի հունվարի 1-ից և դեկտեմբերի 25-ից, առավոտյան ժամը 10:30: Այն տևում է 10:30 –ից մինչև ժամը 19:30 – ը:

Ուղևորությունը սկսվում է Շել Տոն փողոցի 40 համարի դռնից: Դռների վրայի պաստառներին, ինչպես նաև տոմսարկղերի մոտ մանրամասն տեղեկություն է տրվում էքսկուրսիայի երթուղու մասին:

Մենք արդեն գտնվում ենք մարզադաշտի ներսում: Ժամանակակից դարպասները ճանապարհ են բացում դեպի շարժասանդուղք:

Վերելք 8 համայնապատկերային վերելակներից մեկով և հիանալի տեսարան՝ ահա այստեղ է սկսվում մեր էքսկուրսիայի գլխավոր մասը:

Ուղևորության առաջին կանգառը տեղի է ունենում այցելուների համար ամենագրավիչ տեղերից մեկում: Այստեղ բոլորովին այլ մթնոլորտ է տիրում:

Հաջորդ շարժասանդուղքին տանող ճանապարհին մենք հանդիպում ենք միջանցքի պատերից կախված վահանակներին, որոնց վրա պատկերված է մարզադաշտը՝ իր բացման օրը 1947 թվականին: Այստեղ ներկայացված է նաև մարզադաշտի պատմությունը, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել ու գնահատական տալ «Սանտյագո Բերնաբեուի» զարգացմանն ու բարգավաճմանը:

Երթուղին գտնելը հեշտացնելու համար կան հատուկ նշաններ, որոնք թույլ չեն տա ձեզ մոլորվել այս հիանալի կառույցում:

Ահա ևս մի տեղ, որը մեր առջև բացում է ամբողջ Բերնաբեուի համայնապատկերը:

Այժմ մենք գտնվում ենք VIP օթյակում, որտեղից, հարմարավետ բազկաթոռներին նստած՝ Մադրիդի Ռեալի խաղին են հետևում Իսպանիայի ամենահայտնի դեմքերը և ոչ միայն:

Այնուհետև մենք շարժվում ենք դեպի սրահ, որտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ հնարավորություն ունեն հետևելու Ռեալի հրաշալի խաղին յուրաքանչյուր հեռուստացույցով:

Հաջորդ դրվագում մարզադաշտում հանդիպում ենք Ռեալի ուրիշ երկրպագուների՝ արգենտինացի երկրպագուհուն և մեքսիկացի ֆանատին իրենց փոքրիկ զավակի հետ: «Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու համար: Վաղուց էինք ուզում այստեղ գալ ու արդեն հասցրել ենք մի քանի հուշանվեր գնել»: Տեսնելով այս դեմքերը՝ ակումբի ադմինիստրացիան առանց վարանելու այս ընտանիքին նվիրեց «Ռեալ Մադրիդ» ակումբի երկրպագուների անդամության քարտեր:

Մարզադաշտի ամբողջական համայնապատկերին ծանոթանալուց հետո գնում ենք դեպի ֆուտբոլիստների հանդերձարանները, որտեղ նրանք հավաքվում են խաղից առաջ և հետո: Այս պատերը բազմաթիվ գաղտնիքներ են պահում իրենց մեջ:

Սրահում մենք տեսնում ենք Մադրիդի Ռեալի գերբը՝ հատակին պատկերված:

Էքսկուրսիայի հաջորդ էտապը թունելն է, որով ֆուտբոլիստները դուրս են գալիս Սանտյագո Բերնաբեույի խաղադաշտ:

Մենք գտնվում ենք ստադիոնի հենց խաղադաշտում, որտեղ արվում է այս ուղևորության ֆոտոնկարների մեծ մասը:

Այնուհետև մենք ստանում ենք աննախադեպ առավելություն նստել փոխարինողների նստարաններից մեկին: Չնայած, այս նստարանները կարելի է առանց չափազանցության անվանել բազկաթոռներ:

Այսքան մոտ տարածությունից մարզադաշտի խոտածածկը տեսնելն արդեն կարելի է անվանել առավելություն:

Երկար ուղևորությունից հետո մենք մտնում ենք մարզադաշտի ներսում գտնվող սրճարանը, որտեղ կարող ենք մի բան ուտել, կամ հագեցնել մեր ծարավը:

Մեզ մնում է այցելել 20-րդ դարում Մադրիդի Ռեալի ունեցած նվաճումների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կարող եք գտնել ձեզ համար նոր ու հետաքրքիր բաներ. օրինակ՝ ակումբի բոլոր տեղեկատվական վահանակները թարգմանված են նաև անգլերեն, որպեսզի ավելի մեծ քանակությամբ մարդիկ կարողանան ծանոթանալ պատմությանը : Նման բան աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա:

Երբ մեր ուղևորությունը մոտենում է իր ավարտին, մենք տեղափոխվում ենք ակումբի ատրիբուտիկայի խանութ, որտեղ դուք կարող եք ձեռք բերել շատ ապացույցներ այն բանի որ եղել եք Եվրոպայի լավագույն էքսկուրսիաներից մեկում: Ինչպես նաև կարող եք պարզապես հուշանվերներ գնել:

Այսքանով ավարտվում է մեր ուղևորությունը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենահայտնի մարզադաշտերից մեկով՝ Սանտյագո Բերնաբեուի անվան: Հուսով ենք, ձեզ գոհացրեց այս վիրտուալ էքսկուրսիան:

 

kiki, realmadrid.am
աղբյուրը` realmadrid.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

32

60 : 21

71

2

Բարսելոնա

33

74 : 35

70

3

Ատլետիկո Մադրիդ

33

43 : 25

59

4

Սևիլիա

33

48 : 33

57

5

Խետաֆե

32

42 : 30

52

6

Վիլյառեալ

32

51 : 40

51

7

Ատլետիկ Բիլբաո

33

38 : 28

48

8

Ռեալ Սոսյեդադ

32

48 : 41

47

9

Գրանադա

33

40 : 38

46

10

Վալենսիա

33

41 : 48

46

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/07 21:30

Ալավես

0 : 2

Գրանադա

01/07 21:30

Վալենսիա

0 : 2

Ատլետիկ Բիլբաո

01/07 23:59

Բետիս

 : 

Վիլյառեալ

01/07 23:59

Վալյադոլիդ

 : 

Լևանտե

02/07 21:30

Ռեալ Սոսյեդադ

 : 

Էսպանյոլ

02/07 21:30

Էյբար

 : 

Օսասունա

02/07 23:59

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

30/06 21:30

Մալյորկա

5 : 1

Սելտա

30/06 23:00

Լեգանես

0 : 3

Սևիլիա

30/06 23:59

Բարսելոնա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:29:24 19.06.2020
02:28:25 19.06.2020
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)
14:05:42 14.06.2020
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»․ Խաղին ընդառաջ
23:57:50 14.05.2020
Շաբաթվա չորրորդ մարզումը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
21 (4)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
15
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
22
17
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
17 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10
8
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
12
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Սուարես
Բարսելոնա
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
11 (1)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Յագո Ասպաս
Սելտա
11 (4)
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33